Tuesday, December 4, 2012

სასწავლო პროექტი


Նախագծի անվանումը-Համամոլորակային հիմնախնդիրները:
Նախագծի թեման-Որո՞նք են կոչվում համամոլորակային հիմնախնդիրներ: Ինչպե՞ս են դրանք արաջացել:Որո՞նք են համամոլորակային հիմնախնդիրների լուծման և վերացման հնարավոր ուղիները:                      
Նախագծի կարևորությունը-Տեղեկացված լինել համամոլորակային հիմնախնդիրներին:Իրազեկել շրջապատին և հնարավորինս խուսափել  ակամայից մասնակից  դառնալ որևէ հիմնախնդրի արաջացմանը:
Նախագծի նպատակը-Աշակերտները պատկերացում կկազմեն համամոլորակային հիմնախնդիրների մասին: կտեղեկանան դրանց առաջացման և տարածման պատճառներին, ինչպես նաև կծանոթանան դրանց լուծման և վերացման հնարավոր ուղիներին:
Մասնակիցների տարիքը-10-րդ դասարան
Նախագծի տևողությունը-3 դասաժամ
Սպասվող արդյունքը-Աշակերտնրրը հետագայում կխուսափեն համամոլորակային հիմնախնդիրներ առաջացնող երևույթներից և կցանկանան մասնակից դարնալ այդ հիմնախնդիրների լուծման և վերացման հնարավոր ուղիներին:
Նախագծին անհրաժեշտ ռեսուրսները-Համակարգիչ,թեմատիկքարտեզներ,պլակատներ,սխեմաներ,նկարներ,
աղյուսակներ, որոնք վերաբերվում են բոլոր հիմնախնդիրներին:
Նախագծի ընթացքը-Երեխաները կներկայացնեն համամոլորակային հիմնախնդիեներից յուրաքանչյուրը՝իրենց ունեցած դպրոցական գիտելիքներով:Այնուհետև համակարգչի միջոցով կցուցադրվեն տեսաժապավեններ,նկարներ ,սխեմաներ,աղյուսակներ,
որոնք կլուսաբանեն համամոլորակային բոլոր հիմնախնդիրների առաջացումը,տարածումը և հետևանքները:Այնուհետև աշակերտները առանձին-առանձին կներկայացնեն յուրաքանչյուր համամոլորակային հիմնախնդրի լուծման և վերացման հնարավոր ուղիները:
Միջառարկայական կապեր-Աշխարհագրություն,պատմություն,կենսաբանություն,մաթեմատիկա, քիմիա,ֆիզիկա:
Նախագծի հեղինակ-Բյուրեղ Թորոսյան
Հեղինակի էլեկտրոնային հասցեն-biureghtorosian@gmail.com.