Նախագծի թեման-Որո՞նք են կոչվում համամոլորակային հիմնախնդիրներ: Ինչպե՞ս են
դրանք արաջացել:Որո՞նք են համամոլորակային հիմնախնդիրների լուծման և վերացման հնարավոր
ուղիները:
Նախագծի կարևորությունը-Տեղեկացված լինել համամոլորակային հիմնախնդիրներին:Իրազեկել
շրջապատին և հնարավորինս խուսափել ակամայից
մասնակից դառնալ որևէ հիմնախնդրի արաջացմանը:
Նախագծի նպատակը-Աշակերտները պատկերացում կկազմեն համամոլորակային հիմնախնդիրների
մասին: կտեղեկանան դրանց առաջացման և տարածման պատճառներին, ինչպես նաև կծանոթանան
դրանց լուծման և վերացման հնարավոր ուղիներին:
Մասնակիցների տարիքը-10-րդ դասարան
Նախագծի տևողությունը-3 դասաժամ
Սպասվող արդյունքը-Աշակերտնրրը հետագայում կխուսափեն համամոլորակային հիմնախնդիրներ
առաջացնող երևույթներից և կցանկանան մասնակից դարնալ այդ հիմնախնդիրների լուծման և
վերացման հնարավոր ուղիներին:
Նախագծին անհրաժեշտ ռեսուրսները-Համակարգիչ,թեմատիկքարտեզներ,պլակատներ,սխեմաներ,նկարներ,
աղյուսակներ, որոնք վերաբերվում
են բոլոր հիմնախնդիրներին:
Նախագծի ընթացքը-Երեխաները կներկայացնեն համամոլորակային հիմնախնդիեներից յուրաքանչյուրը՝իրենց
ունեցած դպրոցական գիտելիքներով:Այնուհետև համակարգչի միջոցով կցուցադրվեն տեսաժապավեններ,նկարներ
,սխեմաներ,աղյուսակներ,
որոնք կլուսաբանեն համամոլորակային
բոլոր հիմնախնդիրների առաջացումը,տարածումը և հետևանքները:Այնուհետև աշակերտները առանձին-առանձին
կներկայացնեն յուրաքանչյուր համամոլորակային հիմնախնդրի լուծման և վերացման հնարավոր
ուղիները:
Միջառարկայական կապեր-Աշխարհագրություն,պատմություն,կենսաբանություն,մաթեմատիկա, քիմիա,ֆիզիկա:
Նախագծի հեղինակ-Բյուրեղ Թորոսյան
No comments:
Post a Comment